Մանվել Գրիգորյանն ուզում է վճարել պետության հարկերն ու տուրքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն դատարանում միջնորդել է հանել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ընկերության հաշիվների վրա դրված կալանքը, որպեսի իրենք կարողանան վճարել պետական բյուջեի հետ կապված պարտավորությունները՝ հարկերն ու տուրքերը։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը 41 միլիոնի մասին է:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրել է, որ դատարանին որևէ փաստարկ չի ներկայացվել, թե ինչ 41 մլն դրամի, գույքահարկի, հարկային պարտավորությունների մասին է խոսքը, և անհրաժեշտ է բոլոր փաստաղթերը ներկայացնել։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է  միջնորդության լուծումը հետաձգել և դա քննարկել այն ժամանակ, երբ իրեն կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: