4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ՀՀՊՆ

Մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու, հարձակման ժամանակ զինծառայողների ճիշտ և համակարգված գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողները գործել են ըստ նորմացույցների, կատարել  առաջադրված ուսումնամարտական խնդիրները: