Երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ․ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, կարող ենք ասել, որ երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է՝ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են, սակայն խնդիրն այստեղ մնում է այդ կոնների պահպանումը»,-ասաց վարչապետը և հավելեց, որ մենք խնդիր ունենք այդ կանոնների պահպանման որակի հետ։

Վարչապետը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը արդյունավետ են, կարող են զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի:

«Մենք չենք զլանա հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես դիմակի կրման հետ կապված։ Գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի հաղորդմամբ խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն՝ ստուգելու համար, թե արդյոք բոլորը դիմակով են: