Վարչապետը ստիպված կլինի ևս մեկ անգամ բացատրել՝ ի՞նչ էր հասկանում հեղափոխություն ասելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Օրերս Կապանի ոստիկանության կողմից քաղաքացիների ձերբակալություններում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը դեռ պետք է ապացուցվի։ 

«Մենք ճանաչում ենք մեր ոստիկանությանը։ Առիթի դեպքում ոչ համաչափ ուժ կիրառել են, բայց թե դա տարածվում է այս վերջին դեպքի վրա, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- այս մասին իրավապաշտպանն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունը հետ քայլ է արել՝ հրաժարվելով հեղափոխության թելադրած օրակարգից և ստանձնած պարտավորությունից։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս