Քննարկվել է միջազգային կառույցներում արցախցու իրավունքների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը: