Նեղուցի ենթակայանից Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհը 5 ժամ փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ժայռ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից մինչև 20։00-ն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից  Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը փակ կլինի։