ԱԺ-ն վավերացրել է ՀՀ-ԵԱՏՄ մաքսային արտոնություների մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

ԵԱՏՄ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ է քվերակել ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին, որը կառավարության և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների համատեղ նախագիծն է։

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կողմ են քվերարկել նաև կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Խորհրդարանը 118 կողմ ձայնով վավերցարել է ՝ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։