Հրդեհ՝ Աբովյանի տներից մեկում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մյուս սենյակներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

աին

Մայիսի 26-ին՝ ժամը 18:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ 19:42-ին: Այրվել են խոհանոցում (մոտ 12 քմ) կուտակած մոտ 10 քմ կենցաղային աղբ, 1 պատուհան և 1 դուռ․ տուժածներ չկան։

Հրդեհաշիջման արդյունքում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից սենյակներ․ շենքի բնակիչների տարհանման կարիք չի առաջացել։