Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է հաստատվել․ գրանցվել է մահվան 7 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի  372 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 7774 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 35 մարդ, շարունակում է բուժվել 4377-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3255 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  98 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 44-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 53  հազար 678 քաղաքացի: