Չինաստանում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել և ևս 28 ասպիմպտոմ վարակակիր, ապաքինվել է 3 մարդ, մահվան դեպքեր չկան։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՉԺՀ առողջապահական հարցերի պետական հանձնաժողովը։

Հստակեցվում է, որ նոր դեպքը բերովի է, գրանցվել է Շանհայում։

Համավարակի  ամբողջ ընթացքում ցամաքային Չինաստանում գրանցվել է վարակման 82 հազար 993 դեպք։ 78 հազար 280-ն ապաքինվել է, 79 շարունակում է բուժվել հիվանդանոցներում, 4634-ը՝ մահացել է։  Բերովի դեպքերը՝ 1732-ն են, ապաքինվել է 1687 մարդ։