Արցախում վարակման 4 նոր դեպք է գրանցվել. 80 քաղաքացի մեկուսացված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ար

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակվածները Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: