Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել․ հաստատված դեպքերը 735-ն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, ապաքինվել է 557 մարդ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 200 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: