Պետական օժանդակության 19-րդ ծրագիրը պատրաստ է. ովքե՞ր են շահառուները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

 

1

ՀՀ կառավարությունը ներկայացրել է պետական օժանդակության 19-րդ ծրագիրը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 %-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 %ը՝ որպես դրամաշնորհ։

Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք

  • համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
  • աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
  • գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
  • չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
  • մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը: