«Թվիթերն» 1-ին անգամ հատուկ նշումով Թրամփի հաղորդագրությունը մատնանշել է որպես կեղծ լուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է, որ փոստով քվեարկությունը զգալի կեղծիքների է հանգեցնում: Twitter-ն, ի պատասխան այդ գրառման, ավտոմատ նշում է արել, որը օգտատերերին կոչ է անում ստուգել փաստերը: Հաղորդում է CBSnews-ը:

Թրամփի թվիթը բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրի տակ այժմ կա հատուկ նշումով՝ բացականչական նշանով՝ ուսումնասիրեք փոստային քվեարկության մասին փաստերը» գրություն։  Հղումը տանում է Twitter-ի հատուկ էջ, որտեղ ներկայացվում է Politico պարբերականի «Թրամփը անհիմն հայտարարություններ է անում, որ փոստով քվեարկությունը հանգեցնում է արդյունքների կեղծմանը» վերնագրով հոդվածին:

Նա քննադատել է փոստով քվեարկության գործընթացը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում նահանգի բոլոր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու մտադրության ֆոնին։

.

Սպիտակ տան ղեկավարը դրանից հետո Twitter-ին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու և խոսքի ազատությունը ճնշելու մեջ. «Նրանք ասում են, որ փոստով քվեարկության վերաբերյալ իմ խոսքերը, որոնք հանգեցնում են լայնածավալ կոռուպցիայի և կեղծիքի, չեն համապատասխանում իրականությանը: Նրանք հիմնվում են Amazon-ի, CNN-ի և Washington Post-ի կեղծ լուրերի կողմից կատարված փաստերի ստուգման վրա: Twitter-ը լիովին խեղդում է խոսքի ազատությունը, և ես, որպես նախագահ, թույլ չեմ տա, որ սա տեղի ունենա»- գրել է նա: