ՊՆ-ում կստեղծվի «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

Կառավարության` մայիսի 27-ին կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունվել Երևանում ստեղծել ՀՀ պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ:

Ըստ նախագծի՝ հիմնարկի գործունեության նպատակն է ՀՀ ԶՈՒ-ում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Ակումբը հնարավորություն կտա ապահովել նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը, զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը, ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը: