ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 8338 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2140 դեպք, Մերձմոսկվայում ՝ 793, Սանկտ Պետերբուրգում՝ 387 դեպք։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

ՌԴ-ում 85 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8338 նոր դեպք։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 161 մարդ: Մահերի ընդհանուր թիվը մոտ է 4 հազարին: Ապաքինվածների թիվն ավելին քան 11 հազար է: ՌԴ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 142 հազար 208 մարդ: