ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույս հավաքելու համար տուգանքը 80 հազար կամ 150 հազար դրամ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

բույս

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Այդ մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: