Կալիֆորնիան փորձում է վերաբացել հավատքի կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

կալիֆորնիա.հավատքի կենտրոններ

Կալիֆորնիայի կառավարությունը կազմել է ծրագիր, ըստ որի՝ առանձին մարզերի կթույլատրվի ինքնուրույն կերպով որոշում կայացնել կրոնական ու հավատքի կենտրոնները վերաբացելու մասին: Յուրաքանչյուր եկեղեցի, մզկիթ կամ սինագոգ կարող է ընդունել միաժամանակ առավելագույնը 100 հավատացյալների, նախապես չափելով յուրաքանչյուրի ջերմությունը: Արգելվելու է աղոթարանները միմյանց փոխանցելու սովորույթը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Հավատքի կենտրոնները վերաբացելու որոշումը նահանգապետ Գեյվին Նյուսոմի կողմից հաստատված չորսփուլանոց ծրագրի երրորդ փուլն է:

Ինչպես Հյուսիսային Կալիֆորնիայի իսլամական խորհրդի նախագահ Հաթեմ Բազիանն է ասում, «Մահմեդական աղոթքի ժամանակ մարդիկ պետք է կանգնեն ուս ուսի, որպեսզի պահպանվի երկու մետր հեռավորության պահանջը»:

Հոգևոր որոշ առաջնորդներ սակայն ասում են, թե դեռևս վաղ է աղոթելու համար հավաքվելը: «Մեր մասին որոշումներ ընդունելու իրավունքը պետք է վերապահվի մեզ», - ասում է Սան Ֆրանցիսկոյի բապտիստական եկեղեցիներից մեկի հովվապետ Ամոս Բրաունը:

Եկեղեցիներն աղոթքի համար վերաբացելու որոշմանը կտրուկ դեմ է Իսթ Օքլենդի բապտիստական եկեղեցու հոգևոր առաջնորդ Մարթի Փիթըրզը:

ԱՄՆ-ը ներկա պահին կատարում է սահմանափակումները մեղմելու փորձեր, իրականացնում տնտեսությունը վերաբացելու ջանքեր, սակայն դեռևս չկան լուրջ քայլեր, երբ այստեղ COVID-19 հիվանդությամբ վարակված մարդկանց թիվն անցել է 1 միլիոն 700 հազարը, երբ դրան զոհ գնացած անձանց թիվը կազմում է մոտ 100 հազար: