ՀՀԿ-ն կարող է չառաջադրվել և դառնալ արտախորհրդարանական ընդդիմություն․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

«Շատերն են պատրաստ մեր ցուցակում լինել, բայց  մենք շատ պատասխանատու կերպով ենք վերաբերում նախընտրական ցուցակի ձևավորմանը և ցանկացած առաջարկին»,-24News-ի եթերում, անդրադառնալով խորհրդարանական ուժերի ցուցակների ձևավորմանը, ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ապա հավելել․ «Այնպես չէ, որ բոլորին ենք ընդունում, շատերին ստիպված ենք մերժել»։

Լենա Նազարյանը նաև հայտարարել է, որ «ՔՊ» ցուցակում տեղ կգտնեն նրանք, ովքեր կա՛մ իրենց քաղաքական թիմի անդամ են, կա՛մ առնվազն անկուսակցական։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը 24News-ի եթերում խոսել է նաև «Լույս» դաշինքի լուծարման, իր՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու լուրերի, ինչպես նաև ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերի մասին։