Բիլյանին կրակելուց չեմ տեսել. «Սասնա ծռերի» դեմ գլխավոր վկան հրաժարվել է ցուցմունքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

Ես Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել։ Այս մասին մայիսի 27-ին, դատարանում հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ գլխավոր ցուցմունք տված և գնդից դուրս գալուց հետո ազատ արձակված Էդգար Սողոմոնյանը, որն իր նախաձեռնությամբ ցանկացել է դատարանում կրկին հարցաքննվել:

Սողոմոնյանը նշում է, որ այդ ժամանակ շոկային վիճակ է եղել, և որ նա չի կարողացել հիշել. «Մեքենայից իջնելուց հետո կողքերս չեմ նայել, թե ով ուր է գնացել։ Արմեն Բիլյանին չեմ տեսել զենքով, չեմ տեսել կրակելուց։ Ես ունեցել եմ նաև տեսողական խնդիր, քանի որ մութ է եղել, չէի կարող նկատել, ինչ որ մեկին, ում կճանաչեի։

Նրա պարզաբանմամբ՝ ցուցմունքներում նշվել է այնպես, ինչպես քննչական ծառայությունում են ցանկացել, որ նկարագրվի. «Ես ոչ ծառայել եմ, ոչ զենքերից գաղափար ունեմ, որ կարողանամ դա բացատրել։ Դա իմ բառերը չեն, հրաժարվում եմ իմ բոլոր ցուցմունքներից»,- նշել է նա։