Փոխվարչապետը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին. քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայի խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

դրոշ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները): Այդ մասին տեղեկանում ենք կառավարությունից:

Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում: