«Դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարոն աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի:

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» և համաժողովրդական սատարումից:

Այսօր, սակայն, «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը:

Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:

Պրն. աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու «տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ:

Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես:

Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետև «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է և 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել:

Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն:

Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ:

Պրն. աննախադեպ, դու տանուլ ես տվել և ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»: