Հրազդանում թմրաշրջանառության ապօրինի դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News   

թրմանյութ

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։  Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին նաև կանեփի սերմեր ու ցողուններ, որոնք և թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։