Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան է վերադարձել 225 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ   Սանկտ-Պետերբուրգից  Երևան  է վերադարձել  225 քաքացի:              

«Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ  ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց  Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան:

Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19   քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ,  որոնցից 5-ը  զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հայտարարությունում: