Արցախի պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ահպետնախարար

ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պաշտոնապես հերքում են այն տեղեկությունը, թե, իբր, պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Պարզապես, ընտանիքի անդամը վերջին շրջանում թոքի վիրահատություն է տարել, և առաջացել էր հետվիրահատական բարդություն:

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ անհիմն խոսակցություններ տարածելուց, գտնվել մասնագիտական ու բարոյական բարձրության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս