Միայն այսօր մենք ունենք 12 մահ. թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում, ցավալի է. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

քաղաքական

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 27-ին խորհրդարանում արված հայտարարությանն ու ֆեյսբուքյան էջի գրառմանը։

Նշենք, որ վարչապետը ավելի վաղ հրապարակել էր իր հայտարարության տեսագրությունն ու գրել. «Սերժը Միշիկից, տատիկը Սերժից, թոռնիկը տատիկից, փիսիկը թոռնիկից, մուկը փիսիկից. հա քաշեցին, քաշքշեցին, Միշիկին ցեխից չհանեցին»։

Միքայել Մինասյանը, անդրադառնալով այդ հրապարկմանը, գրել է. 

«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ։

Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս