Շարունակում եմ պնդել՝ կորոնավիրուսից մահացածին պետք է դիահարձել. Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այն կարծիքին է, որ պաշտպանիչ դիմակը կարող է զերծ պահել ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաև մնացալ վիրուսներից: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե դիմակ կրելն ի սկզբանե պարտադիր լիներ, ապա այսօր վիրուսի պատկերը գուցե այլ լիներ:

Պատգամավորը շարունակում է պնդել նախկինում ասած տեսակետը՝ կորոնվիրուսից մահացած անձանց պետք է դիահերձել, քանի որ այն մի շարք հարցերի պատասխաններ կարող է տալ: «Վերջերս, օրինակ, տեղեկացա, որ կորոնավիրուսը կարող է նաև թրոմբի (մակարդուկի) պատճառ լինել, ու մարդիկ, որոնց մահվան պատճառը թրոմբն է արձանագրվել, հնարավոր է, դրա հիմքում իրականում կորոնավիրուսն է եղել: Իսկ դիահերձումը կարող է տալ բոլոր այդ հարցերի պատասխանը»,- ընդգծեց Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։