Կառավարությունը գուցե անհնարինն է արել վիրուսի կանխարգելման համար. Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ Սահմանադրական դատարանի հարցի լուծման լավագույն տարբերակը հանրաքվեն է, բայց իշխանությունը հանրային առողջությունը չի կարող ռիսկի տակ դնել: Եվ դա հատկապես այն պարագայում, հավելեց պատգամավորը, երբ առաջիկա 9 -10 ամիսների ընթացքում վիրուսի հետևանքները կարող են և չվերանալ:

Տիգրանյանը քաղաքացիներին հորդորում է չտրվել դավադրության համաշխարհային տեսություններին: «Ասում են՝ դիմակներով մեր բերանը փակում եք, որ չքննադատենք: Չի կարելի այդպես մտածել, հատկապես, երբ կառավարությունը որևէ տվյալ չի թաքցնում ու հրապարակում է թե՛ վարակակիրների, թե՛ ապաքինվածների, թե՛ մահացածների թիվը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության ու պարետատան աշխատանքին՝ ապա մեր զրուցակցի գնահատականը դրական է: Ըստ նրա՝ կառավարությունը  արել է հնարավորն ու անհնարինը վիրուսի կանխարգելման համար:

Մանրամասները՝ տեսանյութում։