Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան, կաշխատի 24-ժամյա ռեժմիով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մարզի գյուղմթերքի շուկան բացվում է:

«Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան:

Այդ օրվանից սկսած, գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում:

Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց:

Շուկայում գործելու են բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար»,-գրել է մարզպետը:

1