Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հկե

2020 թվականի մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում, զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի տնօրինության Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն։

Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ:

Հարավկովկասյան երկաթուղին իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և իր կողմից զոհվածի ընտանիքին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը (և բարոյահոգեբանական, և նյութական)։

Տեսանյութեր

Live

Լրահոս