Թուրքիայում անհայտ անձը պոկում է խաչը և նետում գետնին. Փայլանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

գարո

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են:

Տեսանյութում անհայտ անձը Քուզկունչուկի եկեղեցու խաչը պոկում է պարիսպներից ու նետում փողոց:

Ըստ Գարո Փայլանի՝ այս ամենն իշխանության ատելության խոսքի պատճառով է, և նման երևույթներն արդեն սովորական են դարձել: 

Նշենք նաև, որ օրերս փորձել էին հրդեհ նաև Պոլսի հայկական եկեղեցիներից մեկի դուռը: