Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահի իր ապագային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Լաքոթ

Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ 

«Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ; մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա; մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»: