Արցախում կորոնավիրուսով վարակվածներից ևս 11 քաղաքացի է ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

մա.

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից:

Հուրախություն բոլորի՝ ունենք առողջացման 11 նոր դեպք: 

Նոր կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: