Իրանում 12 տարում առաջին անգամ խորհրդարանի ղեկավարը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Իրան

Իրանի խորհրդարանի նոր ղեկավար է դարձել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար և զինվորական Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է նախօրեին: Հինգշաբթի Գալիբաֆը պատգամավորների քվեարկությամբ ընտրվել է խորհրդարանի ղեկավար:

Խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, որը 2008 թվականից անփոփոխ ղեկավարում էր երեք գումարումների օրենսդիր մարմինը, 2019-ի վերջին հայտարարեց, որ չի պայքարելու պատգամավորական աթոռի համար և վերջերս պատմեց համալսարանում դասավանդելու մտադրության մասին:

Տեսանյութեր

Live

Լրահոս