Վարդան Այվազյանը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածո՞ւ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետև Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թևի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։

Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» սենյակից դուրս եկած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին հարցրինք՝ վաղուց այս կողմերում չէիք եղել, ի՞նչ խնդրով եք եկել։ «Հենց էնպես, ոչ մի գործ»։ ՀՀԿ-ից դուրս չե՞ք եկել։ «Ոչ»։ Եկել եք ընտրությունների՞ն մասնակցելու՝ ռեյտինգայինի հարցով։ Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։ «Ոչ, չեմ դնելու»։