Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթով­պիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։ 

Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։ Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գոր­ծունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։ 

Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփո­խում­ների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմ, որ այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր ձեռքբերումներով։ 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։