Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: 

«Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր», -մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Սահլե-Վորկ Զևդեին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։