Լաս Վեգասի խաղատները կվերաբացվեն հունիսի 4-ից. Նևադայի նահանգապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կազինո.վերաբացում

Լաս Վեգասում և Նևադայի այլ քաղաքներում խաղատները կարող են կրկին վերաբացվել մյուս շաբաթվանից: Այս մասին հայտարարել է Նևադայի նահանգապետ Սթիվ Սիսոլակը, փոխանցում է DailyMail-ը:

«Մենք դեռևս կայուն միտում ենք տեսնում COVID-19-ի նոր դեպքերի նվազեցման առումով, ուստի որոշում ենք կայացրել բացել խաղատները, որպեսզի ավելի արագ վերակենդանացնենք նահանգի տնտեսությունը»,- նշել է նա:

Այստեղ արդեն ձեռնարկվել են կորոնավիրուսի կանխարգելիչ բոլոր միջոցառումները՝ խաղատների մուտքի մոտ ջերմաչափող սարքեր, խաղասարքերի մոտ ձեռքերի ախտահանման «կայաններ», իսկ սեղանների մոտ խաղացողների միջև պլաստիկ պատնեշներ :

Որպեսզի ավելի արագ տեմպերով հետ բերեն հաճախորդներին, նախատեսվում են բոնուսներ հյուրերի համար՝ անվճար կայանատեղիից մինչև հանգստյան համար վճարների վերացում:

Նշենք, որ Նևադայում  խաղային ինդուստրիան մարտի 18-ից արգելափակված էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս