Ամերիկյան պատվաստանյութը փորձարկվում է Ավստրալիայում. հույս կա տարեվերջին հաջողել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

պատվաստանյութ.ԱՄՆ
«Ամերիկայի Ձայնի» հաղորդմամբ՝ ԱՄՆ բիոտեխնոլոգիական Novovax ընկերությունը սկսել է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ Ավստրալիայում, կամավորների մասնակցությամբ: Ընկերությունը հույս ունի հաջողության հասնել մինչև տարեվերջ:

Պատվաստանյութի փորձարկման առաջին փուլում ներգրավված են 131 կամավորներ:

Սա մի շարք փորձարարական պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են փորձարկման վաղ փուլում կամ մոտ են դրան:

Դեռևս պարզ չէ, թե փորձարկման գործընթացում պատվաստանյութերից որն է ապահով, անվտանգ կամ արդյունավետ:

Novovax- ն ակնկալում է, որ ավստրալական փորձարկման արդյունքները հայտնի կդառնան հուլիսին: Դրական ընթացքի պարագայում կամավորներին կներարկվի ավելի մեծ չափաբաժին:

Մարդկանց զգալի հատվածի համար նոր կորոնավիրուսն ուղեկցվում է ոչ ծանր ախտանիշներով, հիվանդը ազդուրվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում: Վիրուսը, սակայն, խիստ վարակիչ է և կարող է տարածվել անգամ ախտանիշներ չունեցող վարակակիրների կողմից: Տարեցների կամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այն կարող է ունենալ ավելի ծանր հետևանքեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս