Վրաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

քաղաքական

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է Twitter սոցիալական ցանցում:

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարգավաճում և հաջողություններ մեր հարևան երկրին», – ասվում է շնորհավորական ուղերձում: