Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին  տեղափոխում են «Վարդաշեն» ՔԿՀ, քանի որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։ 

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը 24News-ին հայտնեց հետևյալը․ «Այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։ 

Խոսնակը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա։

Սոնա Գրիգորյան