ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
«Մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-նշվում է հաղորդագրությունում։