Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

մհեր գրիգորյան.հարգանքի տուրք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրապետության տոնի կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր:

Փոխվարչապետը ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: