Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ Մոսկվայում. Տիգրան Վիրաբյանը կիսվել է հիշողություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի մասին հիշողություններով։

«Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին: Ծրագրում հնչեց «Ռեքվիեմ»-ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին»,- գրել է Վիրաբյանը: