Իբրահիմովիչը մեկնել է Շվեդիա՝ վնասվածքից ապաքինվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News   

Զլատան

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, վերադարձել է Շվեդիա:

38-ամյա շվեդ Ֆուտբոլիստը մարզման ընթացքում մայիսի 25-ին ծնկի վնասվածք էր ստացել։

Շվեդիայում բուժում ստանալուց հետո Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիա և կորոնավիրուսի թեստ կհանձնի, կվերսկսի մարզումները:

Իբրահիմովիչի վնասվախքը լուրջ չէ, մի քանի օր անց նա կկարողանա միանալ մարզումներին։

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակցել է  8 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: