Lindores Abbey Rapid Challenge. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News   

շախմատ

Մայիսի 23-ից 27-ը անցկացվեցին շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները: Այս մասին հայտնում է Armsport.am

Հիշեցնենք, որ ամենավաղը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ պարտության մատնելով Լևոն Արոնյանին: Կիսաեզրափաչում Նակամուրայի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Դանիիլ Դուբովն ու Դին Լիրենը: Ռուս խաղացողը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին, իսկ չինացի շախմատիստը առավելության հասավ իր հայրենակցի՝ Յու Յանգժիի նկատմամբ:

Աղբյուրը՝ Armsport.am։