Դատավոր մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժել է Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր. օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկվել 4 քաջարանցիներ, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:

Քաջարանի քաղաքապետը հայտարարել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի էին ունեցել ձերբակալումներ:

Քննչական կոմիտեն ևս դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ տեղի է ունեցել անձի առևանգում, ծեծկռտուք, որին առնչություն ունի Քաջարանի համայնքապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս