Ունենք ծանր վիճակում գտնվող 316 քաղաքացիներ, որոնցից 53-ը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնա

«Այս պահի դրությամբ ունենք ծանր վիճակում գտնվող 316 քաղաքացիներ»: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ կան 53 ծայրահեղ ծանր քաղաքացիներ, 17 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության համակարգին:

«Ուզում եմ կոչ անել, որպեսզի պոլիկլինիկաների աշխատանքում հայտնաբերված թերությունների, բողոքների մասին (քանի որ նրանք նոր են աշխատում համավարակի հետ ) անհապաղ տեղեկացնել առողջապահության նախարարության թեժ գծին` որպեսզի կարողանանք իրավիճակին ժամանակին արձագանքնենք»,- հավելել է Թորոսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս