ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News
«Հանրապետություն» կուսակցությունը չի բանակցում Տիգրան Ուրիխանյանի՝ «Ալյանսի» հետ առաջիկա արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար»:
Այս մասին 24News-ին ասել է կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը:
«Դաշինք կազմելու համար մի ուժի հետ ենք բանակցում, ու դա հաստատ «Ալյանս»-ը չէ»,-ասել է Անի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ «Հանրապետություն»-ն ու «Ալյանս»-ը բանակցում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությանը դաշինքով մասնակցելու մասին։