Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 հրշեջ-փրկարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հրդեհ.արագածոտնիմարզ

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 28-ին` ժամը 13։51-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում գտնվող հանքային ջրերի գործարանի մոտակա անտառից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:37-ին: Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 հրշեջ-փրկարար և «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի 2 աշխատակից: